03.07.2013|
14:14
Այս օրերին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը։ Ուրախների և հնարամիտների ակումբը մեր երկրում լավ անվանդույթներ ունի։ Ժամանակին «Շարմ» և «Նոր հայեր» թիմերը եղանակ էին ստեղծում KBH-ի աշխարհում։ Վերջին շրջանում, սակայն, ուրախների և հնարամիտների շարժումը Հայաստանում հետընթաց է ապրել, համենայն դեպս, լուրջ թիմեր ասպարեզում չկան։